Բաժիններ՝

Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել

Իսրայելի հրթիռակոծության հետևանքով Սիրիայի Դամասկոս քաղաքի արևմտյան Դումար շրջանում հայեր չեն տուժել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչը։  «Դամասկոսի մեր աղբյուրների տեղեկություններով՝ ռմբակոծությունից հայեր չեն տուժել։ Շենքում ապրում է մի հայ ընտանիք, բայց ռմբակոծության պահին նրանք տանը չեն եղել»,-հայտնել է զրուցակիցը։

Ավելի վաղ «Գանձասար» պարբերականը հայտնել էր, որ Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի արևմտյան Դումար շրջանը, որտեղ բնակվում են հայ ընտանիքներ։ Պարբերականը նաև հավելել էր, որ ռմբակոծության հետևանքով կան վիրավորներ և պատճառվել է նյութական վնաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս