Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Հնդկաստանի վարչապետի, Տաջիկստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումներին։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բիշքեկ է մեկնել օգոստոսի 31-ին։ Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31