Մադրիդի բարձրագույն դատարանը վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնիա Գոմեսին մեղադրանք է առաջադրել նոր հանցագործության առթիվ՝ դրանով իսկ ընդլայնելով նրա դեմ գործը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները կոչ է արել անհապաղ հետաքննել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա կատարված հարձակումը, որի արդյունքում վիրավորվել են ութ ավստրիացի զինվորականներ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները Իսրայելին և Իրանին կոչ են արել կոտրել միմյանց վրա փոխադարձ հարձակումների շղթան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հելսինկիի շրջանային դատարանը երկու որոշում է կայացրել երկրում ռուսական ակտիվների կալանավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքային նահանգում` Վիլլա Խեսել ծովափնյա քաղաքում, վաղ առավոտյան 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել։Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի իրավիճակային կենտրոնից ազդարարել է միջուկային զսպման ուժերի վարժանքի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի իշխանությունները ներկայումս առանձնապես չեն քննադատում ՀՀ իշխանություններին, քանի որ տեսնում են, որ վերջիններս բարյացակամ են տրամադրված, հրաժարվել են բոլոր պատմական խնդիրներից, անցյալից, ինչը եղել է Թուրքիայի տասնամյակների ցանկությունը։ Սակայն ՀՀ նման ծանրակշիռ քայլի դիմաց Թուրքիան նույնիսկ սահմանը չի բացում, սա կրում է դեմոնստրատիվ բնույթ, որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ»։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Գերմանիայում սկսվել են մետալուրգիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների գործադուլները․ նրանց հետ միասին գործադուլ են անում նաև Volkswagen (VW) և BMW ավտոկոնցեռնների աշխատակիցները։ Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 43 000-ը։
«Կանաչ էներգիայի էլեկտրակայան» ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ օկուպացված Բերձոր քաղաքում:
Ուկրաինան շարունակաբար ԱՄՆ-ին խնդրում է վերացնել արևմտյան զինատեսակներով ՌԴ-ի տարածքի խորքին հարվածելու վերաբերյալ արգելքը, սակայն առայժմ արդյունքի չի հասել: Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ արգելքի վերացման դեպքում, Կրեմլը համապատասխան քայլեր կձեռնարկի:
Պաշտպանությունից բացի, բյուջեի նախագծում ներառված են նավթի արդյունահանման ավելացման, բժշկության զարգացման, ջրային ռեսուրսների բաշխման և բնակչության ամենաքիչ պաշտպանված խավերին աջակցության միջոցները։
Ըստ հրապարակման՝ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է նաև ուկրաինական «Նավթոգազ» էներգետիկ ընկերությանը որպես փոխհատուցում վճարել ավելի քան 4 միլիարդ դոլար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ընթացքում նկատված խախտումների ու արդյունքների կեղծման մասին։
Օրբանը հայտարարել էր, որ Վրաստան է եկել՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրման ջանքերին և ամրապնդելու հունգարավրացական հարաբերությունները։
Ռուսաստանի բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կազդի ինչպես Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների, այնպես էլ արտահանողների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության չորս բնակավայր են ազատագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կրեմլը մտահոգված է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վերջնագրեր են պարունակում վրացական իշխանությունների հասցեին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ Աշկելոնի շրջանում՝ բաց տարածքում, ընկել է ԱԹՍ, որն արձակվել էր Եմենից։ Տուժածներ չկան։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նոր գլխավոր քարտուղար ունի. պաշտոնը ստանձնել է Շեյխ Նաիմ Ղասեմը, որը կփոխարինի Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանված Հասան Նասրալլահին:
Օրինագիծը դրվել է քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվել։
43 միլիոն եվրոյի օգնությունը նախատեսում է «օդ-օդ» դասի հրթիռների գնում F-16 կործանիչների օգտագործման ուկրաինական ծրագրի համար, ուկրաինական ծովային հետևակայինների ուսուցում, ականազերծման սարքավորումների և կապի միջոցների մատակարարումներ։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համալսարանի բազայում պատրաստություն է անցել ավելի քան 19 000 կամավոր՝ ռազմական գործողությունների գոտի մեկնելու համար։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նույնպես դատապարտել են Իսրայելի որոշումը։
Ֆրանսիայի նախագահը եռօրյա պետական այցով Ռաբաթ է ժամանել հոկտեմբերի 28-ին։
«Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը»,- այս մասին այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Կիևին, Խարկովին և Կրիվոյ Ռոգին հասցված հարվածները։
Դեսպանությունից հայտնել են, որ ԿԺԴՀ արտգործնախարարի ուղևորությունը ՌԴ տեղի է ունենում ռազմավարական երկխոսության շրջանակներում, որի ակտիվացման շուրջ պայմանավորվածությունը երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք է բերվել 2024 թվականի հունիսյան գագաթնաժողովի ընթացքում։