
Կիանու Ռիվզը գաղտնի ամուսնացել է

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու՝ նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ: Այս մասին հաղորդում է Radar Online-ը։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ 61-ամյա Կիանու Ռիվզը և 52-ամյա Ալեքսանդրա Գրանտը ամուսնացել են այս ամռան սկզբին` Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ։
«Հարսանիքը տեղի է ունեցել այս ամռան սկզբին Եվրոպայում, շատ մտերիմ մարդկանց մասնակցությամբ։ Կիանուն և Ալեքսանդրան գնահատում են իրենց գաղտնիությունը»,- ասել է աղբյուրը թերթին։
Աղբյուրը հավելել է, որ Կիանու Ռիվզը վստահում է Ալեքսանդրա Գրանտին և միշտ հարցնում է վերջինիս կարծիքը։ Ըստ աղբյուրի, երբ դերասանը դիտարկում է որևէ նախագիծ, նա նախ խորհրդակցում է իր ընկերուհու հետ։
«Ալեքսանդրան անկեղծ և իրատես անձնավորություն է, և նա է խրախուսել Կիանուին ընդլայնել իր ստեղծագործական հորիզոնները։ Հենց նա է համոզել դերասանին փորձել իր ուժերը թատրոնում, ինչը Կիանուի համար մեծ քայլ էր»,- հայտնել է աղբյուրը։