Ռուսական զորքը ԴԺՀ-ում չորս բնակավայր է ազատագրել. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության չորս բնակավայր են ազատագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են իրավիճակը առաջնամասում և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դոբրովոլյե բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հարավային» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կատերինովկա բնակավայրը, իսկ «Կենտրոն» խմբավորման զորքերը վերահսկողության տակ են վերցրել Գորնյակ և Սելիդովո բնակավայրը։