Բաժիններ՝

Մադրիդի դատարանը Իսպանիայի վարչապետի կնոջը նոր մեղադրանք է ներկայացրել

Մադրիդի բարձրագույն դատարանը վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնիա Գոմեսին մեղադրանք է առաջադրել նոր հանցագործության առթիվ՝ դրանով իսկ ընդլայնելով նրա դեմ գործը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն նոր մեղադրանք է առաջադրել վարչապետի կնոջը, ով յուրացրել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի մագիստրատուրայի ծրագրային ապահովման համար հատկացված գումարները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այդ կապակցությամբ Գոմեսն ավելի վաղ կանչվել էր ցուցմունք տալու։ Իսպանական դատարանը վարույթ է ընդունել վարչապետի կնոջ դեմ ներկայացված հայցը, որը ներկայացրել է ծայրահեղ աջակողմյան Hazte Oir կազմակերպությունը։

Մադրիդի բարձրագույն դատարանը մերժել էր վարչապետ Սանչեսի հայցն ընդդեմ դատավոր Պեյնադոյի։ Դատարանը անհիմն էր համարել հայցը, որով վարչապետը Պեյնադոյին մեղադրել է դատական չարաշահումների մեջ։ Սանչեսի բողոքը վերաբերում էր դատարանի՝ իր ցուցմունքն անձամբ ընդունելու որոշմանը, այլ ոչ գրավոր, ինչպես պահանջում էր կառավարության նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031