Մակրոնը հայտարարել է, որ ակնկալում է՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամսվա վերջ կվերականգնվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամսվա վերջ կվերականգնվեն, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Երբ 12-րդ ալիքի լրագրողը հարցրել է՝ արդյոք Թեհրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցները կվերականգնվեն «այս ամսվա վերջում», Մակրոնը պատասխանել է. «Այո, կարծում եմ՝ այո, քանի որ իրանցիներից ստացված վերջին լուրերը լուրջ չեն»։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք բոլորն էլ ստորագրել են 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը, անցյալ ամիս նախաձեռնել են «վերականգնման» մեխանիզմ, որն, ի վերջո, դարձյալ կվերականգնի ՄԱԿ-ի պատժամիջոցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930