Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այս հանցավոր արարքը բոլոր միջազգային նորմերի, ինչպես նաև Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածները, դրանք «Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» որակելով:
«Եթե Թուրքիայի քաղաքականության հիմքում լիներ փոխշահավետության հանգամանքը, ապա նրանք այդ 2․4 միլիարդ եվրոյանոց պրոյեկտի տակ չէին մտնի, այլ 50 միլիոն դոլար կներդնեին Կարսից Գյումրիի երկաթուղու վրա, որը դեռ ցարի ժամանակ է կառուցվել ու այժմ պարզապես հիմնանորոգման կարիք ունի։ Դա կլիներ ապաշրջափակման որոշակի տրամաբանության մեջ, և այդ դեպքում Թուրքիայի իրական մտադրությունները մեզ համար ավելի անկեղծ կլինեին»։
Կատմանդուում անկարգությունների մասնակիցները հրկիզել են Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի նստավայրը։
Ռուսաստանում ներգաղթյալ աշխատող ընտանիքների առկայությունը «զգալի բեռ» է դնում Ռուսաստանի բյուջետային համակարգի վրա, ասված է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագծի բացատրական գրության մեջ։
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով մահացել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։
Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ժամանակ առ ժամանակ անդրադառնում են ռեգիոնալ խորհրդատվական «3+3» հարթակին, դրա կարևորությանն ու այդ հարթակի գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությանը։ Նախօրեին ՄԳԻՄՕ-ի դասախոսների և ուսանողների առջև ելույթի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով Հարավային Կովկասի պետությունների և նրանց երեք հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի միջև փոխգործակցությունը շուտով կվերականգնվի։
Իսրայելը հարվածել է Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 9-ին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Ատիի հետ։
Ուկրաինայում լեհական զորքերի ներկայության անհրաժեշտություն չկա:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ նախագահը ցույցերի ֆոնին հրաժարական է տվել, ինչպես և վարչապետը։
Ֆրանսուա Բայրուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը 9 ամիս։
Ռիխտերի սանդղակով 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Մելանեզիա կղզեխմբում գտնվող Վանուատու Հանրապետության մոտակայքում:
Նա բացատրել է, որ այս որոշումը կապված է բելառուս-ռուսական «Զապադ-2025» զորավարժությունների հետ, որոնք սկսվում են ուրբաթ օրը։
Գազայի հատվածում սովից և թերսնումից վերջին 24 ժամվա ընթացքում ևս 6 մարդ է մահացել, հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 399-ի, որոնցից 140-ը երեխաներ են։
Նրա խոսքով՝ մոտ 42 կիլոմետր երկարությամբ այս կապող երթուղին ոչ միայն կմիավորի նշված տարածքները, այլև նոր հնարավորություններ կբացի Միջին միջանցքի համար:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինայում խաղաղության հասնելու իր ռազմավարության շրջանակներում պատրաստ է խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ՝ ԵՄ աջակցությամբ։
Իր ելույթում Երմոլովիչն ընդգծել է, որ վերջին շրջանում ԵԱՏՀ-ն սկսել է պրակտիկ երկխոսություն ՉԺՀ-ի շուկայի կանոնակարգման պետական վարչության հետ՝ նպաստելով փոխադարձ փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանը:
Նեպալում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Սահմանին տեղակայվել է ոստիկանական պահակետ, ուժեղացվել է պահպանությունը։
Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայում «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույց է նախատեսվում։ Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցի կարող է դուրս գալ 100 000 մարդ։
ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին հարվածել են զինամթերքի պահեստներին, հրամանատարական կետերին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հեռուստաալիքի տեղեկություններով` քաղաքական գործիչները տուժել են ցուցարարների կողմից ծեծի հետևանքով։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է Միացյալ Նահանգների հետ համակարգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի նախապատրաստումը։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ թուրք դիվանագետի այցը Հայաստան, ՀՀ օրվա իշխանությունների կողմից, այսպես կոչված, «դիվանագիտական» քայլ է, հայ հասարակությանը ցույց տալու, թե՝ «տեսեք, բարձրաստիճան թուրք դիվանագետ է այցելում Հայաստան, նաև Հայաստանում են տեղի ունենում բանակցություններ»։
Թրամփի փեսան կորոշի պաղեստինցիների ճակատագիրը, գրում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
Պաշտոնական Վաշինգտոնը տեղեկացրել է իր միջազգային գործընկերներին, որ լքում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային ծրագիրը։
Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պուդելն ընդունել է վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականը:
Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել իշխող Աշխատավորական կուսակցությունը և ձախ կենտրոնամետ կոալիցիայի գծով նրա դաշնակիցները: