Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Հայտարարությունում շեշտվում է, որ Ֆրանսիան կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 մլն եվրոյի հրատապ օգնություն հատկացնելուն:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը: Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի այգու» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար:
Ընտրողների ընդամենը 23%-ն է ասում, որ Բայդենի քաղաքականությունն օգնել է իրենց, մինչդեռ 53%-ն ասում է, որ ներկայիս նախագահի օրոք իրենք տուժել են:
Պուտինը մի քանի օրում Ռուսաստանի քաղաքացիներից 600 000 հարց է ստացել․ Կպատասխանի ասուլիսին
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և երկու կողմերի բարի կամքի դրսևորումները, մասնավորապես՝ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս 19 տարվա ազատազրկման դատապարտված Նավալնիի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել։
Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների հզոր ալիք է սկսվել։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։
Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը բացարձակապես ռուսական միջնորդության կարիք չունեն, նրանք միասնական են այն հարցում, որ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից։
Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունը հետին պլան է մղվել, այն դեռ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դաժանությունը երբեք չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների «հավաքական պատիժը», հայտնում է Cursorinfo-ն։
Բոլոր պայմանագրերում միշտ կա չազդարարվող մաս, որը հետագայում ի հայտ է գալիս։ Հայաստանի համար գերիների ազատ արձակումը շատ լուրջ ձեռքբերում է, որը բարձրացնում է իշխանության հեղինակությունը։
Դանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է Ղուրանը և այլ կրոնական տեքստեր այրելը։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։
Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։
«Բնականաբար, ԱՄՆ-ը մտահոգ էր, որ որոշ հայտարարությունների պատճառով կորցնում էր միջնորդի դերը։ Ուստի ամերիկացի դիվանագետի այցով փորձ արվեց այդ դերը վերականգնել, նպաստել համատեղ հայտարարությանը, ինչպես նաև պայմանավորվել հանդիպում կազմակերպել կողմերի միջև։ Սակայն, կարծում եմ, Միացյալ Նահանգների համար կենտրոնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն ու Իրանը սկսել են համագործակցել Ադրբեջան-Նախիջևան երթուղու հարցում, և ԱՄՆ-ը այնուամենայնիվ առաջ է մղում հայաստանյան երթուղու հարցը, թեև դրա ձևաչափին ՀՀ-ն դեմ է։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ մանրամասնելով, որ երկրի խորհրդարանը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին հրատապ կարգով 15 մլն եվրոն հատկացնելուն։
ՀԱՄԱՍ-ի դրսևորած դաժանությունը հիմք չէ Պաղեստինի ամբողջ ժողովրդին պատժելու համար: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Դեկտեմբերի 8-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ առնվազն երեք հրթիռ է արձակվել, հայտնում է DW-ն։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 17 հազար 487-ի, վիրավորներինը ՝ 46 հազար 480-ի։
«Զգացի, որ խոսքն այլևս արժեք չունի, ուժը գերակայում է աշխարհում։ Հավերժական պարտությունը, որ այդ ժամանակ եկավ ինձ մոտ, կարծում եմ՝ երբեք չեմ հաղթահարի, հիմա իմ ուժը իմ խոսքն է՝ որպես լրագրող, բայց այդքան վստահ չեմ իմ խոսքի վրա, ինչպես նախկինում։ Իսկապես շատ կուզեի, որ լիներ այն աշխարհը, որը ես էի պատկերացնում՝ քաղաքակիրթ, օրենքների գերակայությամբ և այլն, բայց ցավոք, տեսնում ենք, որ աշխարհակարգեր են փլվում։ Խոսքը միայն պատերազմների թատերաբեմում հայտնված երկրների մասին չէ, այլ առհասարակ այս մոլորակի հետ կատարվածի մասին է»,- ասաց Տ. Խաչատրյանը։
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
ԱՄՆ-ն և Գայանան օդային զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու երկու երկրների գործընկերությունը անվտանգության ոլորտում։ Այդ մասին հայտնել են Պենտագոնի հարավային հրամանատարությունից։
Ծրագիրն ուղղված է միջազգային փոխադրամիջանցքների զարգացմանը՝ Համագործակցության երկրների մրցունակության բարձրացման նպատակով։
Դեկտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ինչպես նաև Մինսկում Տաջիկստանի և Թուրքմենստանի դեսպանությունների ներկայացուցիչները կատարել են կարծիքների և գործնական փորձի փոխանակում արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերի շուրջ` աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
Հսկողությունը սահմանվել է հոկտեմբերի 16-ին. վերջին անգամ այն երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 15-ը։ Վերջին գրեթե երկու ամսվա ընթացքում կանխվել է 3 300 ապօրինի սահմանահատում։
ՌԴ-ի հայտարարությունները ստույգ չեն՝ լավ ուսումնասիրում ենք ձեռք բերվող զենքը. Սարգիս Խանդանյան
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է Բաքու։