Բաժիններ՝

Արգենտինայում 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել

Արգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքային նահանգում` Վիլլա Խեսել ծովափնյա քաղաքում, վաղ առավոտյան 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել։Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Վիլլա Խեսելի քաղաքապետարանի հաղորդագրության՝ փլուզման պահին շենքում եղել է յոթից ինը մարդ, այդ թվում՝ շինարարները, որոնք, ենթադրաբար, աշխատել են առանց քաղաքապետարանի թույլտվության։

Ներկայում փլվածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար։

Վիլլա Խեսելի իշխանությունները հայտնել են, որ քաղաքապետարանն այս տարվա օգոստոսից կասեցրել էր շինարարական աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031