Բաժիններ՝

Ֆինլանդիան կալանքի տակ է դրել ՌԴ-ին պատկանող լողափի մի հատված և այլ սեփականություն

Ֆինլանդիայի իշխանությունները կալանքի տակ են դրել լողափի այն հատվածը, որը պատկանում էր ՌԴ-ին և օգտագործվում էր դիվանագետների հանգստի համար: Այս մասին հաղորդում է Yle հեռուստառադիոհեռարձակող հարթակը։

Ըստ հրապարակման՝ Ֆինլանդիայի տարբեր անկյուններում սկսվել է ռուսական պետական ​​ունեցվածքի բռնագրավում: Օբյեկտներից մեկը Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովամերձ հողատարածքն է Կիրկկոնումմիում գտնվող Հեգեսբիլ համայնքում։

Խոսքը գնում է 17,3 հա հողատարածքի և 3,5 հա ծովային ջրատարածքի մասին։ Ունեցվածքի վրա կալանք է դրվել հոկտեմբերի 24-ին։

Նշվում է, որ բռնագրավվել է տասնյակ միլիոն դոլարի սեփականություն։ Yle-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների գործողությունները հիմնված են Հաագայի Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից 2023 թ. ապրիլին կայացված որոշման վրա։

Ըստ հրապարակման՝ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է նաև ուկրաինական «Նավթոգազ» էներգետիկ ընկերությանը որպես փոխհատուցում վճարել ավելի քան 4 միլիարդ դոլար։

Իր հերթին Helsingin Sanomat թերթը հաղորդել է, որ Հելսինկիում և Ալանդյան կղզիներում բռնագրավվել է ռուսաստանցիներին պատկանող առնվազն հինգ այլ անշարժ օբյեկտ:

Դրանց թվում է, օրինակ, Հելսինկիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։ Helsingin Sanomat-ի տվյալներով՝ Ֆինլանդիան, հնարավոր է, առաջին երկիրն է, որը բռնագրավումներ է իրականացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս