Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում են՝ մեր երկրի և սահմանների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչության դեմ պայքարելու և ահաբեկչական միջանցքի ստեղծումը կանխելու նպատակով՝ միջազգային իրավունքի հիման վրա գոյություն ունեցող օրինական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։

Մեր ստորաբաժանումների Սիրիայից դուրսբերումը կարող է կրկին քննարկման առարկա դառնալ միայն այն դեպքում, երբ մեր սահմանների անվտանգությունը լիովին ապահովված լինի և ահաբեկչական սպառնալիքը ամբողջությամբ վերացված լինի»,-նշվել է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930