Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետ շրջանում գտնվող Գյուրբուլաք-Բազերգան սահմանային անցակետի բացման հարցը քննարկվել է թուրք-իրանցի պաշտոնյանների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սահմանային անցակետի բացման հարցով հանդիպել են Գյուրբուլաքի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը և Իրանի Բազերգանի մաքսային ծառայության տնօրենը։ Կողմերը քննարկել են մաքսային համագործակցության և սահմանային առևտրի հեշտացման հետ կապված թեմաներ։

Հանդիպման ընթացքում իրանական պատվիրակությունը այցելել է նաև Գյուրբուլաքի մաքսային վարչության նոր շենքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930