Հելսինկիի դատարանը ՌԴ ակտիվների վերաբերյալ 2 որոշում է կայացրել. 2 փաստաթուղթն էլ գաղտնի է

Հելսինկիի շրջանային դատարանը երկու որոշում է կայացրել երկրում ռուսական ակտիվների կալանավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդգծվում է, որ փաստաթղթերը գաղտնի են պահվում։

«Ընդհանուր իրավասության դատարաններում դատավարության թափանցիկության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այս գործերով դատավարական փաստաթղթերը շարունակում են մնալ գաղտնի: Տվյալ դեպքում շրջանային դատարանը սահմանել է ժամանակավոր արգելք», – ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի դատարանը ուկրաինական «Նաֆտոգազ» էներգետիկ ընկերության պահանջով կալանք էր սահմանվել Հելսինկիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հողատարածքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031