Բաժիններ՝

Կադիրովը հայտնել է Չեչնիայում ԱԹՍ-ի հարձակման մասին

Չեչնիայում Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Այսօր առավոտյան ժամը 06:30-ին Գուդերմեսում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում բռնկվել է դատարկ շենքի տանիքը», – սոցցանցում Կադիրովի գրառումից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարվել է։

Կադիրովի խոսքով՝ քննիչները հետաքննություն են անցկացնում, որի ընթացքում կբացահայտվեն հանցագործության մեջ ներգրավված անձինք։ 

«Համալսարանի գործունեությունը չի դադարեցվել, բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով», – հավելել է Կադիրովը։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանը գտնվում է Գուդերմեսում և իրենից ներկայացնում է 95 շենքից ու շինությունից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր՝ հագեցած նորագույն հատուկ տեղեկատվական-տեխնոլոգիական լուծումներով։ Համալսարանն ընդգրկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կրակային, հատուկ մարտավարական, օդադեսանտային, լեռնային պատրաստությունը, ինչպես նաև թիկնապահների և ռազմական լրագրողների պատրաստումը:

Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համալսարանի բազայում պատրաստություն է անցել ավելի քան 19 000 կամավոր՝ ռազմական գործողությունների գոտի մեկնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031