
Հերս մինչև կյանքի վերջ ադրբեջանցիների հետ բառ չխոսաց. Ամասիայի բնակիչ Վարդգես Ավդալյան
• Հայրս ենթարկվել է ցեղասպանության, ընտանիքով Մուշից 42 հոգուց 24-ը փախել են, 18 հոգուն թուրքերը սպանել են:
• Հորական նանս, որի ամուսնուն աչքի առաջ սպանել են, կարողացել է իր մեջ գերբնական ուժ գտնի, թուրքերի հետ լեզու գտնի, էդ դժբախտության մեջ կողմնորոշվել ու մյուսներին փրկել… Թուրքերին ոսկի է տվել, ոչ չսպանեն, նրանք էլ ճամփա են ցույց տվել, որ դուրս գան… սոված, ծարավ ամիսներով քայլելով հասել են Կրասնոդար…
• Մեր գյուղի ճանապարհը անցնում էր ադրբեջանական գյուղի միջով, գնում էին Լենինական: Հերս մինչև կյանքի վերջ ադրբեջանցիների հետ բառ չխոսաց… ոտքով գնում, շրջանցում էր… կողքով գնում էր Լենինական, գալիս էր:
• Ես չեմ գնացել Արևմտյան Հայաստան, բայց հորեղբորս տղան գնացել էր: Էդ տարածքում այսօր քուրդ է ապրում, ցանկապատված տարածք է… Շինությունը, թոնրատան տեղը մնացել է, պապս այնտեղ թաղված է: Անթալիայից տաքսիով գնացել, տեսել է: Տաքսու վարորդն ասել է՝ ուրիշ բան չխոսաք, եթե խոսաք, կգան ձեզ կբռնեն, քեզ էլ կսպանեն տեղում:
• Ցեղասպանությունը եղել է, արել են կազմակերպված ձևով, իրենց նպատակին հասել են, մենք կորցրել ենք ամբողջ Արևմտյան Հայաստանը, մեր աչքի առաջ կորցրեցինք Արցախը…
• Ես էլ եմ ուզում խաղաղություն, ես էլ եմ ուզում Հայաստանը լինի աշխարհի ամենազարգացած երկիրը…
• Արցախը տվեցին, մենք ոչ միայն լավ չենք ապրում, այլ մեր հոգսերն էլ ավելի շատացան…