Բաժիններ՝

Պերուի անապատում հետազոտողները հայտնաբերել են 10 մլն տարեկան դելֆինանման արարածի կմախքը

Պերուի հնէաբանները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են հնագույն դելֆինանման արարածի կմախքի քարացուկը, որն ըստ գիտնականների 8-ից մինչև 12 միլիոն տարեկան կարող է լինել։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Կենդանու մնացորդները հայտնաբերվել են հուլիսին Պերուի Օկուկախե անապատում։ Մայրաքաղաք Լիմայից հարավ գտնվող տարածքը ժամանակին Խաղաղ օվկիանոսի մաս է կազմել։

Հայտնագործությանը մասնակից հնէաբան Մարիո Ուրբինան հին վայրը անվանել է «հիանալի հյուրանոց»՝ բացատրելով, որ ափամերձ լեռները պատնեշ են ստեղծել ուժեղ հոսանքներից, ինչը այն դարձնում է ծովային կենդանիների բազմացման համար իդեալական, հանգիստ վայր։ Տարածքը մոտ 45 միլիոն տարի ծով է եղել։

Պերուի պետական ​​երկրաբանական, հանքարդյունաբերական և մետալուրգիական ինստիտուտի (INGEMET) հետազոտողները նշել են, որ հայտնագործությունը օգնում է իրենց հասկանալ անցյալի աշխարհագրությունը և թե ինչպես է ափամերձ գիծը փոխվել հազարամյակների ընթացքում։

Պերուի անապատները համարվում են հին ծովային տեսակների հարուստ գերեզմանոց։ Այս տարի այնտեղ հայտնաբերվել է նաև մեծ սպիտակ շնաձկան հետ ազգական կապ ունեցող արարածի 9 միլիոն տարեկան քարացուկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս