Բաժիններ՝

Երևանում թալանել են «BMW X5»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց գողություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ 1-ին փողոցի տներից մեկում գողություն է տեղի ունեցել:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են նշված փողոցի տներից մեկում կայանված, Երևանի բնակիչ 37-ամյա Մհեր Պ.-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան:

Ավտոմեքենայի վրայից գողացել են 4 անիվը՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը և թափարգելի կանթերը:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս