
Կինը մատչայի պատճառով հայտնվել է հիվանդանոցում

ԱՄՆ-ում մի կին հոսպիտալացվել է՝ մատչայի հանդեպ իր սիրո պատճառով, գրում է Independent-ը։
Լին անունով ամերիկուհին Independent-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է իրեն վատ զգացել մատչա խմելուց հետո։ Վերջինս այցելել է հիվանդանոց, հանձնել է անալիզներ և պարզել, որ ունի անեմիա՝ արյան մեջ երկաթի չափազանց ցածր մակարդակ։
Բժիշկ Լիբբի Արթինգսթոլի խոսքով՝ մատչան, ինչպես մյուս կանաչ թեյերը, հարուստ է պոլիֆենոլներով՝ հակաօքսիդանտներով, որոնք առավել հայտնի են իրենց օգտակար հատկանիշների համար։ Սակայն քչերին է հայտնի, որ նույն այս միացությունները կարող են խանգարել երկաթի կլանմանը։
«Պոլիֆենոլները կարող են նվազեցնել երկաթի կլանումը, հատկապես, եթե թեյը խմում եք ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո»,- բացատրել է բժիշկը։