Կրեմլը մտահոգված է Վրաստանի հասցեին ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրերով. Պեսկով

Կրեմլը մտահոգված է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վերջնագրեր են պարունակում վրացական իշխանությունների հասցեին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Վրաստանում իրավիճակի ապակայունացման ռիսկերը՝ ընդհուպ մինչև նոր հեղափոխություն Պեսկովն ասել է. «Մենք չենք միջամտում, սակայն մտահոգված ենք, որ ԵՄ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի ներկայիս ղեկավարությանը։ Իսկ մնացածը Վրաստանի իրավապահ մարմինների խնդիրն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031