
Ճապոնական հայտնի ռեստորանը որոշել է մասնաճյուղ բացել Լուսնի վրա

Ճապոնական հայտնի «Տանուկի» ռեստորանային ապրանքանիշը հողամաս է ձեռք բերել Լուսնի վրա՝ «Հանգստության ծով» կոչվող տարածքում: Այս տեղեկատվությունը փաստաթղթավորված է «Ռուսաստանում Լուսնային դեսպանատան» գրանցամատյանում գրանցված վկայականում, որն ընկերությունը տրամադրել է Lenta.ru-ին։
«Սա իսկապես պատմական իրադարձություն է ընկերության և ճապոնական խոհանոցի բոլոր սիրահարների համար»,- նշել են «Տանուկիի» ներկայացուցիչները:
Ընկերությունը հավելել է, որ ռեստորանը «մշակում է տիեզերական ռեստորանի հայեցակարգ, որը կարող է դառնալ իսկական գաստրոնոմիկ առաջընթաց»։ Ավելին, ցանցը ներկայացնող ռեստորանները շուտով կառաջարկեն լուսնային ճաշացանկի առաջին ուտեստները։