Իրանը մտադիր է եռապատկել պաշտպանական ծախսերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը մտադիր է եռապատկել երկրի պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Կաբինետն ակնկալում է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն ավելացնել գրեթե 200%-ով», – Tasnim-ը մեջբերում է նրա խոսքը:

Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 22-ին Փեզեշքիանը Մեջլիսին ներկայացրել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։Նախագահի խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը ու Իրանի ժողովրդին սպառնացող վտանգները ստիպում են երկրի իշխանություններին մեծացնել իրենց պաշտպանական հզորությունը։

Պաշտպանությունից բացի, բյուջեի նախագծում ներառված են նավթի արդյունահանման ավելացման, բժշկության զարգացման, ջրային ռեսուրսների բաշխման և բնակչության ամենաքիչ պաշտպանված խավերին աջակցության միջոցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031