Ինչպես հայտարարել է Тракторные заводы կոնցեռնի ներկայացուցիչը, ռուսական BMP-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումները Ադրբեջանին կավարտվեն 2016 թվականին: Հենց այս կոնցեռնն է արտադրում մարտական մեքենաները, տեղեկացնում է TASS-ը:
Ավելի քան 100 տուն է ոչնչացել անտառային հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են Ավստրալիայի հարավային Վիկտորյա նահանգում, հայտնում է korrespondent.net-ը:
Daily News կայքը, հղում կատարելով ամերիկյան իշխանություններին, հայտնում է, որ Հյուսիսային Հոլիվուդում կալանավորվել են Armenian Power հանցավոր խմբի անդամ 2 հայ եղբայրներ, ովքեր կասկածվում են զենքի, կոնցենտրացված կանեփի ու թմրանյութերի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութերի պահման մեջ, սակայն նրանցից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Պենտագոնը մտադիր չէ Ռուսաստանի հետ կիսվել Սիրիայի վերաբերյալ տեղեկություններով, քանի դեռ Մոսկվան չի փոխել դիրքորոշումը Ասադի վերաբերյալ:
38-ամյա մեքսիկացի Անդրես Մորենոն, ով համարվում էր մոլորակի ամենագեր տղամարդը, մահացել է Օբրեգոն քաղաքում երկու ամիս անց այն բանից հետո, երբ ենթարկվեց քաշի նվազեցման վիրահատության:
Սիրիական բանակն ու աշխարհազորայինները Դամասկոսի մերձակայքում ստորերկրյա քաղաք են ոչնչացրել, որը պատկանել է ահաբեկիչներին: Վերջիններս այդտեղ թաքնվել են ռմբակոծությունների ժամանակ, հայտնում է LifeNews-ը:
Ավելի քան 150 հազար մարդ է լքել իր տունը Հարավային Ամերիկայի հարավային մազում երրորդ օրը շարունակվող ջրհեղեղի պատճառով: Նման բան տարածաշրջանում չի դիտվել տասնյակ տարիներ, գրում է BBC-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզել է, որ Ստամբուլի Բոսֆորի կամրջից ինքնասպանություն գործել ցանկացող տղամարդը հետ կանգնի իր մտադրությունից, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
2015թ. Լատինական Ամերիկայում մարդասպանները սպանել են 43 լրագրողի: Վերջին 10 տարում հանցագործությունների թիվը ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ, որը կատարվել է Լատինական Ամերիկայում, ավելացել է 60 տոկոսով:
2016 թվականի սկզբից Ռուսաստանը կսկսի իրականացնել Իրան զենիթահրթիռային С-300 համակարգերի մատակարարում: Նշվում է, որ առաջին խմբաքանակը (С-300ПМУ-2) նախատեսվում է սկսել 2016թ. հունվարին ու ավարտել փետրվարին:
Տեղային հրադադարի մասին համաձանագրի շրջանակում ԴԱԻՇ-ի ու «Ջեբխատ ան-Նուսրայի» զինյալներն այսօր սկսել են հանձնել ծանր ու միջին զինատեսակները Դամասկոսի հարավային արվարձանում:
Սիրիական բանակը ռուսական ավիացիայի օգնությամբ Լաթաքիայի նահանգում իր վերահսկողության տակ է վերցրել առանցքային նշանակություն ունեցող Ջեբել-Նոբա բարձունքն ու զինյալներից ազատել Կեպիր բնակավայրը:
ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի մորուքավոր կնոջ, ով դանակը ձեռքին հարձակվել է անցորդի վրա, գրում է The San Diego Union-Tribune-ը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման անդամները թույլատրել են պատանդների օրգանները հանել՝ փոխպատվաստման նպատակով: Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ:
Իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք կանգնած: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այստեղ պարբերաբար մուսուլմանական երկրներից ներգաղթյալներ են գալիս:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին դիմավորելու է տանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այսօր հայտարարել է նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ դեկտեմբերի 19-ին խորտակված շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 36 մարդու:
30 կոնգրեսմեններից բաղկացած խումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիային՝ կոչ անելով ԴԱԻՇ-ի զինյալների կողմից քրիստոնյաների զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն, տեղեկացնում է LifeNews-ը:
Չինաստանի մայրաքաղաքում մառախուղը դարձել է ավելի քան 200 չվերթի չեղյալ հայտարարելու պատճառ: Հազարավոր ուղևորներ այսօր չեն կարողացել թռչել Պեկինից:
Կաթոլիկական Սուրբ Ծննդի նախօրեին ոստիկանությունը ստիպված է եղել եկեղեցուց շտապ տարհանել ավելի քան 800 հավատացյալի Ֆրանսիայի հարավարևելյան Բեզանսոն քաղաքի Սուրբ Հովսեփի տաճարից, հայտնում է TASS-ը:
Իրաքի հատուկ ծառայությունները կալանավորել են ԴԱԻՇ-ի 40 անդամների, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ ու որոշ երեկեցիների ուղղափառներ, տոնում են քրիստոնեական ամենագլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Ռումբի մեջ, որը Եգիպտոսի Սինայի թերակղզում դարձավ ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառ, օգտագործվել է բարձր բեկոտողության (փշրտելու հատկություն ունեցող) պայթուցիկ, որը պատրաստվել է գործարանային պայմաններում:
Նիգերիայի Ննևի քաղաքում տեղակայված Inter Corp Oil limited (LPG Gas Plant) գազային գործարանում տեղի ունեցած պայթյունը խլել է 100 մարդու կյանք, հայտնում է Vanguardngr.com պորտալը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Իրաքի Էր-Ռամադի քաղաքի 50 բնակիչների, ովքեր եղել են իրենց համախոհները:
ԱՄՆ-ի հարավում մոլեգնող տորնադոները լուրջ ավերածություններ են առաջացրել ու խլել մարդկային կյանքեր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բավական դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ այդ երկիրը ներքաշվել է հերթական ֆինանսական հորձանուտ: Մեկ օրում մոտ 50 տոկոսով արժեզրկվել է մանաթը՝ երկրի ազգային դրամամիջոցը: Դրանից մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարել էր, որ «անցնում է մանաթի լողացող կուրսի»:
Սիրիական իշխանությունները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմին:
The Daily Mail պարբերականը հրապարակել է պատերազմի հետևանքով ավերված Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը պատկերող ֆոտոշարք, ինչպես նաև տեսանյութ, որը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
Thomas Cook ու Thomson զբոսաշրջային օպերատորները, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ չեն կազմակերպի չարտերային չվերթեր ու չեն վաճառի զբոսաշրջային փաթեթներ դեպի եգիպտական զբոսավայր մինչև հունվարի 14-ը, այդ ժամկետը երկարեցրել են մինչև մարտի 23-ը: