Թրամփին պաշտպանում են սպիտակամորթ տղամարդիկ, Քլինթոնին՝ կանայք ու թխամորթները. հարցախույզ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առավել մեծ պաշտպանություն է վայելում սպիտակամորթ ամերիկացիների շրջանում, մինչդեռ նրա մրցակցուհին՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ թխամորթ ամերիկացիների շրջանում: Այս մասին են վկայում CNN հեռուստաընկերության եւ ORC հետազոտական ծառայության կողմից հասարակական կարծիքի հարցման՝ սեպտեմբերի 6-ին հրապարակված արդյունքները, որոնց համաձայն՝ Թրամփն, ընդհանուր առմամբ, 2 տոկոսով գերազանցում է Քլինթոնին՝ հավաքելով հարցվածների ձայների 45 տոկոսը:
Այն ամերիկացիների շրջանում, որոնք մեծ հավանականությամբ կմասնակցեն նոյեմբերի 8-ին կայանալիք քվերակությանը, Թրամփին պաշտպանում են տղամարդկանց 52 տոկոսը եւ կանանց 38 տոկոսը, մինչդեռ Քինլոնի համապատասխան ցուցանիշները կազմում են 32 տոկոս եւ 52 տոկոս: Թրամփին աջակցում Է սպիտակամորթ ընտրողների 54 տոկոսը եւ թխամորթների 17 տոկոսը, թխամորթ ընտրողների շրջանում Քլինթոնի աջակցման մակարդակը 70 տոկոս է, իսկ սպիտակմորթների շրջանում՝ 33 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը` AP