Դուբայում 272 մլն դոլար արժողությամբ գրադարան են կառուցում
Դուբայի իշխանությունները տվել են տիրակալ Մուհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մաքթումի անվան գրադարանի կառուցման նախագծի մեկնարկը, որի արժեքը 272 միլիոն դոլար է: Գրադարանը կդառնա արաբական աշխարհում մշակույթի բնագավառի խոշորագույն նախագիծը, տեղեկացնում է Arabian Business հրատարակությունը: Շինարարություն ը կսկսվի արդեն այս տարվա սեպտեմբերին եւ կավարտվի 2018 թվականի կեսերին:
Գրադարանի մակերեսը կկազմի 650 հազար քառակուսի մետր, այն տարեկան կկարողանա ընդունել 42 միլիոն այցելուների: Դրա ֆոնդում կարող են գտնվել ավելի քան 4,5 միլիոն գրքեր. 1,5 միլիոնը տպագիր, ինչպես նաեւ աուդիո եւ թվային գրքեր: Գրադարանի ներսում կտեղավորվեն 8 առանձին մասնագիտացված գրադարաններ:
Շենքը կկառուցվի բաց գրքի ձեով: Այնտեղ տարեկան կանցկացվեն ավելի քան 100 մշակութային միջոցառումներ: Ներսում կլինեն թանգարան եւ այլ հիմնարկություններ, հաղորդել էԷ ՌԻԱ Նովոստին: