Իրենց էլ եմ ասել, որ ՀԷՑ-ը խլում են, քանի որ ԱԺ-ն ու մյուս կառույցներն իրենցն է. Դավիթ Ղազինյան

Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման՝ առանց մանրամասնելու, թե որ կառույցի հավատարմագրային կառավարմանը  հանձնելու մասին է խոսքը։

«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ այն դառնալու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»,- շեշտել է նա:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դեռևս արբիտրաժի որոշումը չկա, և հետո առաջին ատյանի վարչական դատարանն իրենց հայցը մասնակի էր բավարարել. 7 կետից ՝4.5-ը:

«Հիմա այն Վերաքննիչում է, և այստեղից հարց՝ ի՞նչ են անելու, եթե այդ դատարանները հօգուտ «Տաշիր կապիտալի» որոշում կայացնեն: Երկրորդ, մենք շատ վատ փորձ ունենք հավատարմագրային կառավարման տալու հետ կապված:

Կարդացեք նաև

Օրինակ, «Վեոլիա ջուրը» տրված է հավատարմագրային կառավարման, և անգամ կառավարությունն ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց է:

Իսկ ներդրում պետք է անի պետությունը: Հիմա պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը ՀԷՑ-ն ինչքանով է վերցնելու, և տարեկան մոտավորապես 45-50 միլիարդի ներդրումային ծրագիրն ով է իրականացնելու: Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետև իր սեփականը չի, ի վերջո, պետք է շահույթ ունենա,  պետությունն էլ չունի դա իրականացնելու հնարավորությունը: Երրորդ, հարց իրենց՝ արդյո՞ք կա այն միջազգային ընկերությունը, որը պատրաստ է համաձայնել դեռևս վեճի փուլում գտնվող ընկերությունը ձեռք բերել:

Այո, թղթով գերակա շահ են ճանաչում և պետականացնում, սա այն նույն թեմայից է, որը ես ասում էի՝ խլում եք, որովհետև ԱԺ-ն ու մյուս կառույցները ձերն են:

Միակ տարբերակը, որ ես կարծում եմ, որ կամ մեր ոչ բարեկամ երկու պետություններից՝ Թուրքիա և Ադրբեջան, կամ՝ այլ պետությունում գրանցված, բայց այդ երկու պետությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություն կարող է լինել»,- մանրամասնեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31