Հայտնի է՝ երբ ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը և փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն առնչվող բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և համաձայնագիրը կգործի 2026 թվականի հոկտեմբերի 6-ից»,- մասնավորապես, ասել է Սլեպնյովը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է Մինսկում՝ 2025 թվականի հունիսի 27-ին, համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել ապրանքների առևտուրը, ինչպես նաև խթանել համագործակցությունը ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ-ի միջև։

