«Եթե Թուրքիայում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, մենք իրերն անվանելու ենք իրենց անուններով». Մերկել
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/merkel-1.jpg)
Գերմանիակում փախստականների հետ կապված իրավիճակն անհամեմատ լավ է նրանից, որն ստեղծվել էր 2015թ., իսկ ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների մասին համաձայնագիրը պատասխանում է «երկկողմ շահերին»: Այսպես է կարծում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Գերմանիան կմնա Գերմանիա այն ամենով, ինչ մենք սիրում ենք նրա մեջ և ինչ մեզ համար թանկ է»,- հայտարարել է նա այսօր` ելույթ ունենալով Բունդեսթագում` դաշնային բյուջեի քննարկումների ժամանակ:
Մերկելի խոսքով` համաձայնագրի կնքումից հետո «գրեթե ոչ ոք չի խեղդվել Էգեյան ծովում»:
«Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագիրը կարող է մոդել դառնալ այլ երկրների, օրինակ` Եգիպտոսի, Թունիսի կամ Լիբիայի հետ նմանատիպ համաձայնագրերի կնքման համար: Եթե Թուրքիայում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, մենք իրերն անվանելու ենք իրենց անուններով, սակայն հեղաշրջման փորձի դեպքում լավ էր, որ այն ձախողվեց»,- հայտարարել է Մերկելը: