Բաժիններ՝

«Մոսկվայում շարունակվում են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները». Մարիա Զախարովա

Մոսկվայում շարունակվում են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները: Ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հաղորդմամբ` այդ մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները շարունակվում են, և այդ մասին հավելյալ տեղեկությունները կհրապարակվեն:
Հիշեցնենք, որ այսօր այդ նպատակով Մոսկվա են մեկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա):

Միջոցառմանը ներկա է լինելու նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մի շարք պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (մայիս 16) և Սանկտ Պետերբուրգում (հունիս 20) Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված գագաթաժողովներում:
Սպասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս