Բաժիններ՝

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կդառնա Հայաստանի ներկայացուցիչը

ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունից: 

«Քննարկվել ու համաձայնեցվել են օրակարգի նախագծերը Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի և արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի համար: Դրանց անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 14-ին Երևանում»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ որոշվել է վերոնշյալ փաստաթղթերի նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետություններին՝ համաձայն սահմանված ընթացակարգի:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների աշխատանքի օրակարգի նախագիծը: Այն հրավիրվելու է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի շրջանակում:
Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և նոր գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:

«Իմ իրավահաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կդառնա Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա չեմ կարող ասել …
Նրա անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվելու է նախագահների մակարդակով»,- հայտարարել է Բորդյուժան: Այս մասին հայտնում է TASS-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս