Գիտնականները քաղցկեղի մահաբեր տեսակի դեմ պայքարի միջոց են գտել

Լոնդոնի համալսարանի հետազոտող գիտնականները մշակել են մի պատրաստուկ, որը մարդու իմունային համակարգին ստիպում է պայքարել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ծանր տեսակի դեմ, ինչը մահացու է գրեթե բոլոր դեպքերում: Դեղամիջոցը չունի կողմնակի արդյունք եւ զգալիորեն երկարացնում է հիվանդների կյանքը:

Բուժման նոր մեթոդի մասին գրել է The Guardian-ը:IMM-101 անվանմամբ պատրաստուկի փորձարկումներին մասնակցել է 110 մարդ:

Ընդ որում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների 85 տոկոսի մոտ հիվանդությունը եղել է մետաստատիկ ձեւով՝ ուռուցքային հիվանդության ամենաագրեսիվ փուլում: Այն հիվանդները, որոնք անցել են ստանդարտ քիմիաթերապիա, միջին հաշվով ապրել են 4,4 ամիս: Սակայն նրանք, ում տվել են IMM-101 պատրաստուկը, ողջ են մնացել առնվազն յոթ ամիս, իսկ առանձին հիվանդներ ապրել են մեկ տարի կամ ավելի:

Սակայն մասնագետներից ոմանք նշում են, որ նոր պատրաստուկը միայն փոքր չափով է ավելացնում հիվանդների ողջ մնալու ցուցանիշները, թեպետեւ կարող է առանձին մարդկանց կյանքը երկարացնել մի քանի տարով: Դրա արդյունավետությունն ապացուցելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, ընդգծում են գիտնականները:

Տեսանյութեր

Լրահոս