Ֆրանսիայում բրիտանացիների փողով պարիսպ են կառուցելու միգրանտների դեմ. Daily Telegraph

Ֆրանսիայի Կալե քաղաքում բրիտանացիների փողով 4 մետր բարձրությամբ պարիսպ է կառուցվելու Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա միգրանտների անօրինական ներթափանցումը կանխելու համար: Այս մասին հայտնել է Ռոբերտ Գուդվիլը, որը Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությ ունում տնօրինում է միգրացիոն քաղաքականությունը:

«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս սկսել նոր պարսպի կառուցումը: Մենք լարափակոց էինք տեղադրել, իսկ այժմ պարիսպ ենք կառուցում»,- Գուդվիլի խոսքը մեջբերում է The Daily Telegraph թերթը::

«Մենք անվտանգությունն ամրապնդում ենք լավագույն սարքավորանքի միջոցով»,- հավելել է նա:

Պարսպի արժեքը, նախնական գնահատումներով՝ կկազմի 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 2,7 միլիոն դոլար): Այն կկառուցվի այն ավտոմայրուղու երկու կողմերում, որը տանում է նավամատույցներ, որտեղից լաստանավային հաղորդակցություն է իրականացվում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս