Մատվիենկո․ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու դեպքում կխախտի ԵԱՏՄ շրջանակում համագործակցության սկզբունքները

Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։

Մատվիենկոն հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31