Բաժիններ՝

Շտայնմայերը խորհուրդ է տվել Թուրքիային չնեղանալ «Եվրոպայից հնչող ամեն քննադատական բառից»

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան, հնարավոր է, հնարավորինս հստակ չի հայտարարել Թուրքիայի հեղաշրջման նկատմամբ վերաբերմունքի մասին, սակայն կարծում է, որ Անկարան չպետք է նեղանա ցանկացած քննադատական արտահայտությունից, որոնք հնչում են ինչ-որ եվրոպական երկրի կողմից: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով` Թուրքիան կարծում է, որ Գերմանիան «լրջորեն չի ընդունել հեղաշրջման փորձը»:

«Վերջերս`Բրատիսլավայում իմ թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասացի` հնարավոր է, մենք անհրաժեշտ չափով հստակ չենք ասել, որ այդ փորձը իսկապես վրդովվեցուցիչ հարձակում էր ժողովրդավարական կառույցների վրա»,- հայտարարել է Շտայնմայերը` ելույթ ունենալով Բունդեսթագում:

Միաժամանակ, նրա խոսքով, Թուրքիան չպետք է այդքան կտրուկ արձագանքի ցանկացած քննադատության կամ անգամ պարզապես հարցի:

«Բնականաբար, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն մեր սպասումները, որ միաժամանակ, պետք է պահպանվեն միջազգային իրավական ստանդարտները, չպետք է ընկալվեն Թուրքիայում` որպես մեղադրանք: Թուրքիան մեզ համար առանցքային երկիր է: Ես խոսում եմ այդ մասին ոչ միայն այն պատճառով, որ գոյություն ունի համաձայնագիր փաստականների հարցով Թուրքիայի հետ»,- նշել է նա:

«Պետք չէ Եվրոպայից ցանկացած քննադատական հայտարարություն ընկալել որպես մեծամտություն կամ Թուրքիայի իրադարձությունների ու վտանգների նկատմամբ անտեսում»,- ընդգծել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս