
Բելգիայում հրապարակել են ԻՊ-ի զինյալի լուսանկարը, որը նոր ահաբեկչություն էր պատրաստում Եվրոպայում

Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամի լուսանկարը, որը նոր ահաբեկչական գործողություններ էր պատրաստում Եվրոպայում՝ նման Փարիզում եւ Բրյուսելում իրականացված գրոհներին:
Ինչպես հայտնել է DerniՌre heure թերթը՝ վկայակոչելով Բելգիայի հատուկ ծառայությունների գործակալների տեղեկատվությունը, խոսքը վերաբերում է Բելգիայի Վարվիե քաղաքի նախկին բնակիչ եւ Մարոկոյից սերած Թարեք Ջադաունին, որը 2014 թվականից Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի կողմից մասնակցում է մարտական գործողություններին:
«Ջադաունը Բելգիայի եւ Ֆրանսիայի տարածքում նոր ահաբեկչական գործողությունների պատրաստման հանգուցային օղակն է: Նա ինքն այս պահին գտնվում է Իրաքում: Այնտեղից նա զբաղվում է նոր կատարողների հավաքագրմամբ եւ փորձում է միավորել այս տարի ջախջախված բրյուսելյան ահաբեկչական բջջի՝ Եվրոպայում մնացած կողմնակիցներին, բջիջ, որը պատրաստել էր Բրյուսելի եւ Փարիզի ահաբեկչական գործողությունները»,- նշում է թերթը:
Այդ մարդը Բելգիայի ոստիկանությանը հայտնի է դեռ մինչեւ 2014 թվականի հունիսի 11-ը Սիրիա մեկնելը. նա Բելգիայում բազմիցս ձերբակվել է գողության եւ կարգի պահապաններին դիմադրություն ցույց տալու համար, սակայն սոսկ կարճատեւ բանտարկությունների Է դատապարտվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: