Սլովենիայի քաղաքացիները չեն աջակցել «Ընտանիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին, որը վերաբերում էր միասեռական ամուսնություններն օրինականացնելուն ու այդ ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելուն, հայտնում է սլովենական STA գործակալությունը:
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մերմեյդ լողափում փրկարարն ափ է դուրս բերել Դանիայի խեղդվող արքայազնին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Իսրայելի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հայտարարել է սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետի տեղակալի հայտարարությանը:
Ռուսական 4 կործանիչ կուղեկցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն Իրան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Diyar պարբերականին:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատում է տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:
Այսօր Մոսկվայի շրջանում տեղի ժամանակով ժ. 10:30-ին օդի ջերմաստիճանը տաքացել է՝ հասնելով մինչև պլյուս 8 աստիճանի, հայտնում է LifeNews-ը:
Կինը, ով ենթադրաբար եղել է Լաս Վեգասում մահացու ՃՏՊ-ի հեղինակը, հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է KSNV News3LV-ն:
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերն անցած երկու շաբաթվա ընթացքում 59 մարդու են ձերբակալել ահաբեկչություններին առնչություն ունենալու ու պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու կասկածանքով:
Երկու եղբայր, ում անունները չեն հրապարակվում, ձերբակալվել են Բրյուսելում երեկ անցկացված ոստիկանական օպերացիայի հետևանքով, որը կապված էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Brent նավթի գինը նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին, ինչը 2014 թվականի հուլիսից ի վեր նվազագույն գինն է:
1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ժառանգները սերնդաբար շարունակել են հայ ժողովրդի մեծ բարեկամ իրենց հոր և պապի հայանպաստ գործունեությունը:
Եվրամիությունը պետք է առանց այցագրի (վիզայի) ռեժիմ սահմանի Վրաստանի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար: Ինչպես հայտնել է AFP-ն, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսին նման խորհրդատվությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված 2016 թվականի դաշնային բյուջեն, որտեղ դրույթ կար ամերիկյան նավթի արտահանման 40-ամյա արգելքի վրա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձևերի նախագիծը, որը միտված է աջակցել Սիրիայում խաղաղ գործընթացներին:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ ընդունված խաղաղ գործընթացի բանաձևից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մոտակա 18 տարում Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվեն ընտրություններ, տեղեկացնում է BBC-ն:
Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայից դուրս բերել Իրաքից զորքն ու հարգել այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումից հետո նշել է, որ վտանգավոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը կախվածության մեջ դնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ճակատագրի հարցից:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծչի սև արկղերի վերծանումը հաստատել է ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը չխախտելու հանգամանքը, գրում է mianews.ru-ն:
ՄԱԿ-ը ներկայացրել է մարդկային պոտենցյալի զարգացման հերթական ամենամյա զեկույցը՝ «Մարդկային զարգացման ինդեքսը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ դեկտեմբերի 18-ին կուղևորվի Հավայան կղզիներ՝ տոնելու սուրբծննդյան արձակուրդները, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին, քանի որ վստահ է, որ ներկայիս Սահմանադրությամբ երկիրն այլևս չի կարող զարգանալ:
Պատերազմը Սիրիայում ձգձգվում է, քանի որ Արևմուտքի երկրները ձգտում են Սիրիայում փոխել իշխանությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նիդեռլանդական NPO2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հոր հետ վիճած 15-ամյա մերձմոսկվաբնակ աղջիկը պայմանավորվել է ընկերոջ հետ սպանել իր ընտանիքի անդամներին: Վերջիններս դանակի 30 հարված են հասցրել հորը, հարվածել են մոր մեջքին ու հեռացել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Ռիյադ Ֆարիֆ Հիջաբը հայտարարել է, որ իշխանության լեգիտիմ անցումը պետք է տեղի ունենա առանց Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի, հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ 2015 թվականին աշխարհում փախստականների թիվը կգերազանցի 60 միլիոն մարդը: Դա նշանակում է, որ Երկրագնդի յուրաքանչյուր 122-րդ բնակիչը փախստական կդառնա, ապաստան հայցող կամ ժամանակավոր տեղափոխվող անձ սեփական երկրի ներսում: