ՌԴ և ՀՀ կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերություններ․ Օվերչուկ
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերություններ։ Այդ մասին Ղրղզստանումլրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք մշտապես կապի մեջ ենք։ Մեր հարաբերությունները լավ են», — ասել է նա։
Միևնույն ժամանակ Օվերչուկը չի հստակեցրել, թե արդյոք երկու երկրների վարչապետները շփում ունեցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստի շրջանակում։

