Բաժիններ՝

Զախարովան ԱՄՆ-ի ընտրությունները համեմատել է երեքով տանգո պարելու հետ

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը, որտեղ նախագահի երկու թեկնածուները մշտապես հիշատակում են Ռուսաստանը և ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինին, «երեքով տանգո» պարել է հիշեցնٳմ:

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես նայում եմ ԱՄՆ-ի ընտրական արշավին, և ես ողջ ժամանակ ցանկանում եմ ասել, որ զուգապարերը պարում են երկուսով, այլ ոչ թե երեքով: Ես այսքանով կսահմանափակվեմ: Դա (ընտրությունները) զուգապար է, և մենք հարգանքով ենք դրան վերաբերվում: Մենք երեքով տանգո չենք պարում»,- ասել է ռուս դիվանագետը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որտեղ նա խնդրում էր մեկնաբանել հանրապետական Դոնալդ Թրամփի արտահայտությունն այն մասին, որտեղ նա ՌԴ նախագահին «ուժեղ առաջնորդ» էր համարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս