Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն մտադիր է ավելի քան 70 մլն եվրո հատկացնել կիբերանվտանգությանը

ՆԱՏՕ-ն 2017 թվականից ձեռնամուխ կլինի կիբերպաշտպանության սեփական համակարգի արդիականացմանը և մտադիր է այդ նպատակների համար տրամադրել ավելի քան 70 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Կիբերսպառնալիքների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համատեղ գործողությունների քննարկմանն է նվիրվել Բելգիայի Մոնս քաղաքում այսօր հրավիրված կիբերանվտանգության հարցերով դաշինքի ամենամյա համաժողովը։

Համաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնատար անձինք, այդ թվում` ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության և տեղեկատվության կենտրոնի ղեկավարներն ու պրոֆիլային արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները:

«Ի թիվս այլ հարցերի` համաժողովում քննարկվելու են կիբեր-հնարավորությունների հիմնարար արդիականացման և նորացման խնդիրներ, որի համար տրամադրվելու է ավելի քան 70 մլն եվրո, գործընթացն սկսվելու է 2017 թվականից»,- հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930