Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1800-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1 801-ի: Այդ մասին հայտնել են երկրի կառավարությունից։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 3 973։ Մահացության ցուցանիշը 45% է։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 717 մարդ։ Էբոլայով ախտահարված անձանց հետ շփումների հսկման մակարդակը կազմում է 80%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Ուգանդայի առողջապահական մարմինները հուլիսի 28-ին հայտարարել են, որ Էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31