Ես խոստացել էի Ձեզ համար պաղպաղակ բերել: Որպես նվեր՝ ես Ձեզ մի ամբողջ տուփ պաղպաղակ եմ բերել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր չինական Հանչժոուում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԵՄ-ի հետ կնքված փախստականներին վերաբերող համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:
Պարենային էմբարգոոյի հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնել է հանդիպմանը ներկա գտնված Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Քննարկվել է, իհարկե: Քննարկվել է այն իմաստով, որ մենք աշխատում ենք այն բանի վրա, որպեսզի հանենք այդ սահմանափակումները: Կա աշխատանքի երկու […]
ԱՄՆ-ն և Չինաստանը, որոնց բաժին է ընկնում ածխաթթու գազի արդյունաբերական արտանետումների մոտ 40 տոկոսը, փաստացի միացել են Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի հետ Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագի կնքման հնարավորությանը:
Թուրքիայում՝ Անթալիայի ափերի մոտ, նավաբեկության է ենթարկվել Kurt-C զբոսաշրջային նավը:
Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան, որը ողջ աշխարհում հայտնի դարձավ հնդիկ աղքատներին բժշկական օգնության ցուցաբերմամբ, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կդասվի սրբերի շարքը:
Մեծ Բրիտանիայում կրթությունը համարվում է աշխարհում լավագույններից և ամենաթանկերից մեկը։ Բայց օտարերկրացի տաղանդավոր ուսանողներին երկիրը պատրաստ է բավական լուրջ գումար հատկացնել ապրելու համար։ Օտարերկրացի ուսանողներին թոշակներ առաջարկում են երկրի ավելի քան 40 համալսարաններ, այդ թվում՝ Օքսֆորդը և Արվեստների Լոնդոնյան դպրոցը։
Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, որը ձգվում է Չինաստանի Հունանի նահանգի Չժանցզյացզե Ազգային բնայգու Գրանդ Կանիոնի վրայով, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, տեղեկացնում է China News Service գործակալությունը: Կամուրջն օգոստոսի 20-ին բացվել էր թեստային ռեժիմով:
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը:
«Հայաստանը ԵՏՄ-ի բացը կարող է լրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով երեք տարի առաջ ՀՀ իշխանությունների՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը և ԵՏՄ հեռանկարներին:
ՊՆ-ից նշել են, որ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին նոր համաձայնագիրը ՀՀ-ում անցել է ներպետական համաձայնեցման գործընթացները, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Համաձայնագրի ստորագրմանը:
Varlamov.ru-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել Բաքվից
Ճապոնիայում «գաստարբայտերների» (օտարերկրյա աշխատանքային միգրանտների) թիվը շատ քիչ է
Քաղաքից մեկ շաբաթով վտարված բնակիչներին Չինաստանի կառավարությունը տվել է յոթնօրյա վճարովի հանգստյան օրեր, սակայն, դեռեւս պարզ չէ, թե ով է հոգալու տեղափոխման հետ կապված բնակիչների այլ ծախսերը:
«Մենք այդ հարցը չենք արծարծել, սակայն այն այսօր ակտիվորեն քննարկվում է ԵՄ անդամ առանձին պետությունների կողմից, մասնավորապես, Գերմանիայի: Մենք կենտրոնացել ենք այն հարցի ուղղությամբ, թե ինչպես հասնենք մինսկյան համաձայնագրի ամբողջական իրականացմանը»,- TASS-ի փոխանցմամբ՝ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական գործակալությունը:
«Մենք նույն կարծիքն ունենք այն մասին, որ Եվրոպայի բանակն այն չէ, ինչ պետք է հայտնվի մոտ ապագայում: Ի՞նչ պետք է արվի մոտ ժամանակներս. անհրաժեշտ է զարգացնել գործընկեր պետությունների նպատակամղվածությունը` եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում»,- ասել է Մոգերինին:
G20ի անդամ երկրները պետք է հրաժարվեն «սառը պատերազմի» հին գաղափարից և կառուցողական դեր խաղան միջազգային խաղաղության հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Ամեն օր ինձ հարցնում են այն մասին, թե ինչու ես չեմ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարվածությամբ: Ես երևի վերջին մարդն եմ երկրի վրա, ում պետք է այդ մասին հարցնել: Պատերազմում ես ստիպված եմ եղել սպանել կանանց և երեխաների, ես տեսել եմ, թե ինչպես են կենդանի այրվում իմ ընկերները»:
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի` Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու առաջարկը:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Վրաստանին 100 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի ներքին ռեսուրսների մոբիլիզացման բարելավմամբ ինկլյուզիվ աճի ծրագրի շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ Վրաստանում ԶԱԲ-ի մշտական ներկայացուցիչ Յեշիմ Էլհան Քայիալը:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Ամերիկյան «Բլումբերգ» հանդեսին տված հարցազրույցում Պուտինն ասել է, թե հաքերային հարձակումն իրականացնողների վրա կենտրոնանալու հանագամանքը շեղում է մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր փաստից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հարցում Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Deutsche Welle գործակալությունը: