
«ՆԱՏՕ-ն ավելացրել է իր ներկայությունը Թուրքիայում». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ավելացրել է իր ներկայությունը Թուրքիայում` հակազդելու ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը:
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին Վրաստանում` ուսանողների հետ հանդիպմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով` Թուրքիան ավելի շատ է բախվում ահաբեկչական սպառնալիքների, քանի որ սահմանակից է Իրաքին և Սիրիային, որի մի շարք տարածքներ գտնվում են ԴԱԻՇի վերահսկողության ներքո:
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր երկրներին, որոնք ցանկանում են ավանդ ունենալ ահաբեկչության դեմ պայքարում: