9 տարի առաջ վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջ խորհրդարանի աջակցությամբ նամակ ուղարկեց Հայաստանի նախագահին (Ռոբերտ Քոչարյանին):
Մեր թշնամիները ձգտում են կործանարար պատերազմներ սանձազերծել տարածաշրջանում՝ խանգարելու համար տարածաշրջանային ուժերի զարգացմանը:
Հարցախույզն անցկացվել է 5 մայրցամաքների 24 երկրներում՝ 9-30 տարեկանների շրջանում:
Այս մասին հայտնել են Ստրասբուրգում եղած դիվանագիտական աղբյուրները:
Երկու տարվա արյունահեղ հակամարտության հետևանքով Սիրիայի տնտեսական կորուստները կազմել են մոտ 25 միլիարդ եվրո:
Վահիդին հավելել է, որ Իրանի համար նշանակություն չունեն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից արված սպառնալիքները, որոնք ի ցույց են դնում այդ երկրների ագրեսիվությունը:
Սիրիացի ընդդիմադիրներին հատուկ վրդովմունք էր պատճառել Բրահիմիի՝ ոչ վաղ անցյալում պատրաստած զեկույցը, որում նա ընդգծել էր, որ Սիրիայում ապստամբների կողմում մարտնչում են հազարավոր օտար վարձկաններ:
Օբամայի հայտարարությունը հանդիսանում է հարցին հայկական տեսակետին աջակցություն:
ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը 2013 թվականի հոկտեմբերի 8-ից շրջանառության մեջ կդնի նոր 100 դոլարանոց թղթադրամները։
Օբամայի հայտարարությունում Հայոց ցեղասպանությունը որակվել է որպես 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը:
Դիմելով այսօր Վատիկանում հավաքված 75.000 հավատացյալներին՝ Հռոմի պապը կոչ է արել գտնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը:
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը:
Բնակության համար ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Գլազգո քաղաքը, իսկ ամենաանվտանգը՝ Քարդիֆը:
Այս մասին հայտարարել է նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Դոնատո Մարրան:
Նա պարզաբանել է, որ դատվածություն և անգամ պայմանական դատվածություն ստանալու դեպքում չի կարողանա մասնակցել ընտրություններին:
Սկզբնական շրջանում PETMAN-ը նախատեսված է եղել հենց զինվորական հանդերձանքի փորձարկման համար:
Օրական մատակարարումների ծավալը հասցվել է մինչև 60.000 բարելի:
Թուրքիան 2012 թվականի նոյեմբերին դիմեց ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իրեն հատկացնել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ:
Այս մասին ISAF-ի մասնակից երկրների արտգորնախարարների հանդիպման արդյունքներով այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Դրա երկարությունը կազմում է ընդամենը 15 սանտիմետր:
Տարբեր երկրների տասնյակ լրագրողներն իրենք են հանդիպել երկրում ձերբակալված զինյալների հետ և հարցաքննել են նրանց:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Երիտասարդները պահանջել են նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը:
Չինական հեռուստաալիքը ենթադրել է, որ հակատանկային բարիկադների կառույցների ստեղծումը վկայում է այն մասին, որ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի:
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման յուրաքանչյուր քայլ նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:
Քյուրքչյուի առաջարկով՝ «Թուրքական հասարակություն» արտահայտությունը փոխարինվել է «Թուրքիայի քաղաքացիներ» արտահայտությամբ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և մենք կարծում ենք, որ կարիք չկա այդ գործընթացին զուգահեռ ստեղծել նոր ձևաչափ:
Այդպիսի որոշում է կայացրել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:
Բրյունը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, սիրիացի ապստամբների նկատմամբ օգտագործված քիմիական նյութը եղել է զարին:
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել Փհենյանի հետ միայն այն բանից հետո, ինչ ԿԺԴՀ-ն կհրաժարվի ռազմական ոլորտում իր միջուկային հավակնություններից: