Ռուսաստանը չարաչար սխալվում է. նրա ռազմավարական պարտությունը Հայաստանից է սկսվելու. Խոսրով Հարությունյան

«Պրեսսինգ»հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

«Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների բնույթն ինչի՞ է ռազմավարական… Որովհետև մեր երկու պետությունների համար անվտանգային մարտահրավերները նույնն են՝ Թուրքիա և Ադրբեջան, որքան էլ հիմա նրանք սիլի-բիլի անեն Թուրքիայի հետ: Հարաբերություններն ինչ-որ պահի կարող են վատանալ ու լավանալ, բայց երկուսս էլ հասկանում ենք՝ մենք միմյանց պետք ենք: 30 տարվա ընթացքում, սակայն, մեր ու Ռուսաստանի միջև անկեղծ զրույց չի եղել: Դրա համար էլ Ռուսաստանը համարում է, որ իրենք մեզ ավելի շատ են պետք, քան մենք՝ իրենց, ու Հայաստանին դիտարկում են՝ որպես ֆորպոստ:

Մենք կանգնած ենք հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորելու անխուսափելի հրամայականի առջև»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Կարդացեք նաև

Քաղաքական գործչի խոսքով՝ պետք է տղամարդավարի խոսել միմյանց հետ: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը չի կորչի, իր հարցերը կլուծի, մենք ենք կորչելու:

«Ես իմ ռուս գործընկերներին ասում եմ՝ ձեզ թվում է, որ ձեր ռազմավարական պարտությունը սկսվելու է Ուկրաինայից, բայց դուք չարաչար սխալվում եք. այն սկսվելու է Հայաստանից»,- նկատեց Խոսրով Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ մի պատճառ կա, որ թուրքերը Սյունիք չեն մտնում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազան: Մնացած դեպքերում Թուրքիան ուր ուզել, մտել է՝ Սիրիա, Լիբիա, այլ տեղեր:

«Թուրքերը գիտեն, որ Սյունիք մտնելով՝ անմիջապես կհարվածեն Ռուսաստանի ռազմավարական շահերին՝ դրանից բխող հետևանքներով»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31