Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կապ են պահպանում ամերիկյան կողմի հետ և լավատեսությամբ են սպասում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնմանը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք լավատես ենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Կապ ենք պահպանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Հուսով ենք տեսնել փոխադարձ քայլեր, որոնք ի վերջո կապահովեն ռազմավարական գործընկերության վերականգնումը։ Սա մեր նպատակն է, և մենք համբերատարությամբ սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի», – ասել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31