Բաժիններ՝

Հունաստանը հրաժարվել է Անկարայի պահանջով արտահանձնել թուրք զինվորականներին

Հունաստանի դատարանը հրաժարվել է արտահանձնել 3 թուրք զինծառայողներին Անկարայի պահանջով, որը մեղադրում է նրանց հուլիսյան ռազմական հեղաշրջման անհաջող փորձին առնչություն ունենալու մեջ։

Դատարանի վճռի համաձայն՝ նման որոշում է կայացվել՝ կապված այն բանի հետ, որ Թուրքիա վերադարձի դեպքում այդ զինվորականների անվտանգությունը չի կարող երաշխավորվել։

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հիշեցրել է, որ Հունաստանը Թուրքիայի պես ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով Անկարան հուսով է, որ հունական կառավարությունը փախուստի դիմած թուրք զինվորականներին կվերադարձնի։

Ինչպես սպասվում է, այսօր դատարանը կքննի ևս 5 թուրք զինծառայողի արտահանձնման հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս