Կոնջորյանը չի մեկնաբանում կնոջ՝ 10.000 դոլար աշխատավարձ ստանալու մասին տեղեկությունը

«Հարցազրույց չեմ տալիս, ժողովուրդ ջան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին այսպիսի պատասխան տվեց ԱԺ փոխնախագահի ՔՊ-ական թեկնածու Հայկ Կոնջորյանը:

Նա չմեկնաբանեց մամուլի տեղեկությունները, թե իր կինը «Հայփոստ»-ից 10.000 դոլար աշխատավարձ է ստանում:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կոռուպցիայի հետ անհաշտ էր, հիմա ինչո՞ւ չի խոսում, Կոնջորյանը շնորհակալություն հայտնեց, ասաց՝ «Ցտեսություն» ու հեռացավ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31