Բաժիններ՝

Պուտինը, Թրամփը և Բեյոնսեն տեղ են գտել Time հանդեսի «Տարվա մարդ» վարկանիշի համառոտ ցանկում

Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի համառոտ ցանկը: Այն զետեղված է հրատարակության կայքում:

Ցանկում տեղ են գտել 11 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարարներ, մարզիկներ, հասարակական գործիչներ և շոու- բիզնեսի աստղեր: Նրանց թվում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում պետության ղեկավարի ընտրությունները տանուլ տված Հիլարի Քլինթոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ինչպես նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, երգչուհի Բեյոնսեն և այն մարդկանց խումբը, ովքեր հայտնել են ԱՄՆ-ի Ֆլինթ քաղաքի թունավոր ջրի վերաբերյալ տեղեկատվությունը:

Մինչ այդ Time-ը նաև հրապարակել էր ընթերցողների վարկածով «Տարվա մարդ» վարկանիշը: «Տարվա մարդ» է ճանաչվել Հնդկաստանի վարչապետը՝ ձայների 18 տոկոսով: Երկրորդ հորիզոնականը բաժանել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այդ պաշտոնում նրա հաջորդ Դոնալդ Թրամփը և WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը (ձայների յոթական տոկոս): Երրորդ հորիզոնականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրա օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների վեց տոկոսը:

Խմբագրության վարկածով «Տարվա մարդը» Time-ը կհայտարարի դեկտեմբերի 7-ին: 2015 թվականին այս կոչումը բաժին էր հասել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս