Հորմուզի նեղուցի շուրջ Իրան–Օման բանակցությունները ավարտական փուլում են
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև բանակցությունները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, գտնվում են ավարտական փուլում։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են նեղուցով միջազգային նավափոխադրումների բնականոն ընթացքն ապահովելու մեխանիզմները։
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ երթուղիներից մեկը, քանի որ Պարսից ծոցի նավթային արտահանման զգալի մասը անցնում է հենց այս ջրային ճանապարհով։

