Բաժիններ՝

«ԱՄՆ-ը հետ է կանչել Հալեպի վերաբերյալ իր առաջարկները». Լավրով

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հետ է կանչում դեկտեմբերի 2-ին արված առաջարկները արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ բանակցությունների արդյունքում։

«Երեկ մենք նրանցից ստացանք հաղորդագրություն, որ չենք կարող վաղը հանդիպել Հալեպի հարցով բանակցությունների համար, քանի որ փոխել են միտքը։ Իրենց փաստաթուղթը հետ են կանչում, հիմա նոր փաստաթուղթ ունեն։ Այդ փաստաթուղթը, դատելով առաջին հայացքից, ամեն ինչ վերադարձնում է ի շրջանս յուր և այնպիսի տպավորություն է, թե ժամանակ են շահում, որ զինյալները հանգստանան և համալրեն իրենց պաշարները»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ամերիկացիների հետ Սիրիայի հարցով լուրջ խոսակցություն չի ստացվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս